2014 թ-ը Հայաստանի, Արցախի հայկական բանակի համար լարված ժամանահատված էր: Այսօր այս մասին ՀՀ Կառավարության նիստի սկզբին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըˋ անդրադառնալով վերջին տաս օրերին հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարված իրավիճակին:
«Ադրբեջանի ռազմակահռետորաբանության արդունքն է հրադադարի ռեժիմի խախտումը, սպառազինությունների մրցավազքը: 2014-ին գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 18 հազար դեպք: Մինչդեռ 2013-ին ամբողջ տարվա կտրվածքով գրանցվել է 13 հազար դեպք: Այս տարի հակառակորդի կողմից եղել է 26 դիվերսիոն հետախուզական գործողությունը, որից 15-ը հուլիսի 25-ից մինչը հիմա ընկած ժամանակահատվածում: Լարված վիճակը շարունակավում է ադրբեջանաական կողմի աննախադեպ, ռազմական բնույթի գործողությունների հետևանքով»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմը մեծ տրամաչափի զինատեսակներ է օգտագործում և մշտական գնդակոծության տակ են գտնվում սահմանամերձ գյուղերը, մասնավորապեսˋ Տավուշի մարզի:
«Ներթափանցման գործողությունները իրենց ինտենսիվությամբ և բնույթով թույլ են տալիս դա որակել ոչ միայն զուտ դիվերսիոն: Մեծ խմբերով հաճախ հայկական հենակետերը գրավելու բացահայտ քայլեր են կատարվել: Հակառակորդի կողմից իրականացվում են այլ գործողություններˋ հայատարարվել է ողջ անձնակազմի հավաք, բերել են ուժեղացված ռեժիմի զորանոցային վիճակներ, զինտեխնիկայի տեղաշարժ, զորամիավորումների, ավիացիայիˋ ուղղաթիռների, անօդաչու սարքերի ակտիվություն առաջին գծի երկայնքով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվությունը: Նրանք նշում են, որ հաղթանակը իրենք են տարել և հայկական կողմն է մեծ զոհեր տարել, բայց 8-9 անգամ իրենք ավել կորուստներ են տարել»,-ասում է Օհանյանը:
Նախարարը կարծում է, որ այս ամենի նպատակն է ազդել բանակցային գործընթացի վրա, ազդել ներքին լսարանի համախմբան վրա, զինված ուժերի ոգու բարձրացման վրա:
Նախարարի խոսքովˋ ՀՀ ՊՆ ուժեղացրել է զինծառայութունը, հրամանատարական կետերը:
«Միջոցներեն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով: Գիշերային պայմաններում ծառայության ռեժիմը ուժեղացված է, մարտական ոգին շատ բարձր է մեր բնակչության, Ազգային ժողովի, հասարակայնության լայն խավերի և մեր մարտական ընկերների, ազատամարտիկների աջակցությամբ, որոնք մասնակցում են մարտական հերթապահմանը: Թուրքը մնում է թուրք, և մենք նրանց հետ գործելու ենք այն կանոններով, որով իրենք են ուզում գործել: Հայկական զինուժը ստիպված կլինի համարժեք գործողությունները ավելի ուժեղացնել՝ Ադրբեջանի գործի ռազական տրամաբանությունից դուրս և վրեժխնդրությունից մղված: Ես կարծում եմ, որ նրանք չեն հանգստանա մինչև ամսի 9-ը և 9-ից հետո, բայց ՀՀ զինված ուժերը պատարստ են իրենց առջև դրած խնդիրը լուծել»,-ասաց Օհանյանը:
Նախախարը հիշատակեց նաև բոլոր այն հերոսների անունները, ովքեր վերջին տասը օրերին զոհվել են սահմանում անցկացված պաշտպանական գործողությունների ժամանակ և ցավակցական խոսք ուղղեց զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Սեյրան Օհանյանի խոսքից հետո Կառավարության բոլոր անդամները, նախարարները ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: