տուն Հասարակություն Կարծես թե նոր, «անաչառ» մեդիա հարթակ է ստեղծվում

Կարծես թե նոր, «անաչառ» մեդիա հարթակ է ստեղծվում

207
0

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարծես թե նոր, «անաչառ» մեդիա հարթակ է ստեղծվում։

Ֆեյսբուքյան ծանուցում ստացա, որ «Ավագանու ԵԼՔ խմբկացություն» էջը անվանափոխվել և դառել է «Ֆեյսբուքյան խմբակցություն»։ Մտա և տեսա, որ իրոք ավագանու ԵԼՔ խմբակցության էջն է, որը ժամանակին լուսաբանում էր ընդդիմադիր նախկին դաշինքի աշխատանքները, իսկ վերջին գրառումներով միայն «լույս» էր սփռում աշխարհի վրա։

Հասկանում եմ, շատ լայքեր ու անդամներ ունեցող էջեր ու խմբեր զավթելը տեղեկատվական պատերազմ վարելու մարտավարություն է, բայց դա կարելի է անել գոնե ոչ այսքան բացահայտ էլի»։