Համաշխարհային շախմատի թագի հավակնորդ Մագնուս Կարլսենը խաղի իններորդ պարտիայում հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթհան Անանդի նկատմամբ և փաստացի ապահովել է չեմպիոնի կոչումը:
Սպիտակներով խաղացող Անանդը լուրջ դիմադրություն է ցույց տվել նորվեգացուն, սակայն խաղի 28-րդ քայլին մեծ սխալ է թույլ տվել: Արդեն մյուս քայլին սպիտակները հանձնվեցին: Այժմ Կարլսենը հաղթում է 6:3 հաշվով, իսկ դա նշանակում է, որ վերջնական հաղթանակի համար նրան կես միավոր է անհրաժեշտ:
9-րդ պարտիա
Անանդ (Հնդկաստան) — Կարլսեն (Նորվեգիա) — 0:1
Ընդհանուր հաշիվը՝ 3:6