տուն Սպորտ Կարլես Պույոլը հեռանում է Բարսելոնայից. Պաշտոնական

Կարլես Պույոլը հեռանում է Բարսելոնայից. Պաշտոնական

113
0

1364560

35-ամյա իսպանացի ֆուտբոլիստ Կարլես Պույոլը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իր հարազատ ակումբից՝ «Բարսելոնայից»։ Այս մասին Պույոլը հայտարարել է Բարսելոնայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ հանրահայտ պաշտպանը հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում կարիերայի հենց սկզբից՝ հիմնական թիմում նորամուտը նշելով 1999 թվականի հոկտեմբերի 2-ին։

«Բարսելոնայի» կազմում Պույոլը 6 անգամ արժանացել է Իսպանիայի չեմպիոնի կոչմանը (2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13), 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը (2005/06, 2008/09, 2010/11), 2-ական անգամ գլխավերևում բարձրացրել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, Իսպանիայի և աշխարհի ակումբային առաջնության գավաթները, ինչպես նաև 6 անգամ հաղթել է Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։