Ֆրանսիայի նախկին առաջին տիկին, երգչուհի Կարլա Բրունիի համերգները Կանադայում չեղյալ են հայտարարվել հանդիսատեսի ոչ բավարար ակտիվության պատճառով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը՝ հղում անելով ֆրանսիական լրատվամիջոցներին:
Հաղորդվում է, որ Օտտավայում ապրիլի 23-ին կայանալիք համերգին մասնակցելու համար միայն մի քանի հարյուր տոմս է վաճառվել:
Agence-France Presse-ի հաղորդմամբ՝ չեղյալ է հայտարարվել նաև ապրիլի 21-ին Քվեբեկում նշանակված համերգը:
Սակայն երգչուհու գործակալ Բերտրան դը Լաբեն հայտնել է, որ Բրունիի համերգային շրջագայությունը լավ է ընթանում, և համերգները կրճատվել են երգչուհու խնդրանքով: