«Եվրատեսիլի» Wiwibloggs ֆան-կայքի հարցումների համաձայն՝ Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը «Մանկական Եվրատեսիլ-2019»-ում կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ այն կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցա քաղաքում։
Իգնատյանի օգտին քվեարկել է հարցվածների 16,96%-ը։ Մրցույթին Կարինան հանդես է գալու «Colours of your dream» երգով։
Մանկական Եվրատեսիլի ֆավորիտ է ճանաչվել Տատյանա Մեժենցեւա եւ Դենբերել Օօրժակ դուետը Ռուսաստանից՝ ստանալով հարցման մասնակիցների 20 տոկոսի հավանությունը։ Երրորդ տեղում Սերբիայի ներկայացուցիչ Դարիա Վրաչեւիչն է (11,7%)։
Հիշեցնենք, որ հաղթանակի համար պայքարելու են աշխարհի 19 երկրների ներկայացուցիչներ։