Ինչ վիճակում է գտնվում հայաստանյան ընդդիմությունը, ինչու ԱԺ պատգամավորը որոշեց նկարել իր քվեաթերթիկը գլխավոր դատախազի ընտրության ժամանակ: Ինչպես ստացվեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ դեմ են Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, բայց քվեարկության արդյունքներով ընդամենը երեք դեմ է ստացվում: Արդյո՞ք Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը պատճառ է, որպեսզի Զարուհի Փոստանջյանին հեռացնեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից: Այս եւ այլ հարցերի շուրջ Փայլակ Ֆահրադյանը Gala-TV-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: