Աժ պատգամավորների փակ քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
Կարեն Սեդրակյանը ընտրվել է 80 կողմ և 6 դեմ ձայներով:
«Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել»,- ասաց ԱԺ հաշվիչ հանջնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: