տուն Տնտեսական Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

88
0

hr

Հունիսի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունեց ՀԲ-ի ներկայացուցիչներ ավագ տնտեսագետ Ուլրիխ Բարչին, մասնավոր հատվածի մասնագետ Ֆերի Բորոֆային, ֆինանսական և մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի կոորդինատոր Անժելա Պրիգոժինային, ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին, տնտեսագետներ  Էդգար Կարապետյանին  և Տիգրան Կոստանյանին:

Հանդիպմանը մասնակցեցին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, նախարարության այլ աշխատակիցներ:

Ողջունելով հյուրերին, նախարարը նշեց, որ բարձր է գնահատում ՀԲ-ի հետ համագործակցությունը և ավելացրեց, որ ծավալած արդյունավետ գործակցությունը շարունակելու համար հարկավոր է առավել հստակեցնել համագործակցության ուղղությունները՝ գոյություն ունեցող ծրագրերի մասով, ամրապնդել ձեռքբերումները, ինչպես նաև գտնել գործակցության նոր ոլորտներ:

Կողմերն անդրադարձան Երկրորդ զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ-2) նախապատրաստման շարունակությանը և նախապայման գործողությունների իրականացման առաջընթացին, մասնավորապես  ԶՔԳ-2-ի նախապայմաններին  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասով, այն է` գործարար միջավայրի բարելավում` /տեսչական բարեփոխումների իրականացում նոր օրենքին համահունչ/ և մրցակցության բարելավում /ավիացիոն ոլորտում նոր ինստիտուցիոնալ կառուցվածքի հստակ տարանջատում քաղաքականությունների սահմանման, իրականացման և վերջիններիս նկատմամբ հսկողության միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր Երկրի տնտեսական հուշագրի  կամ Աճի ուսումնասիրության վերաբերյալ: Նշվեց, որ այս ուսումնասիրությունը երկրների համար իրականացվող կարևորագույն վերլուծական աշխատանք է, որի առանցքային նպատակը աջակցությունն է զարգացման քաղաքականության ընտրությանը և քաղաքական երկխոսության միջոցով միջնաժամկետում աճի մոդելի առաջնահերթ ուղղությունների սահմանումը: Այն նաև հիմք է հանդիսանում ՀԲ-ի հետ գործընկերության շրջանակի ձևավորման և հետագայում դրա ներքո աջակցության առաջնահերթությունների սահմանման համար:

Լայն անդրադարձ եղավ  ՀԲ-ի “Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ” ծրագրին:

Արծարծվեցին նաև հարցեր ՀԲ-ի հետ համագործակցությանն առնչվող ընթացիկ աշխատանքների, Հայաստանի տնտեսական վիճակի, տեսչական բարեփոխումների, պետական կառավարման համակարգում, ավիացիայի, հանքարդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման, ինչպես նաև հետագա փոխգործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի վերաբերյալ: