Ինչպես հայտնում է armsport.am մարզական պորտալը՝ Legal Sport գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՀՖՖ նախագահի պաշտոնում իր հավանական թեկնածության մասին։
«Մենք ցանկանում ենք՝ հանրային քննարկում լինի։ Կլինեն ՀՖՖ նախագահի թեկնածուներ, թող հանրային քննարկման միջոցով ներկայացնեն իրենց ծրագրերը։
Legal Sport-ն ունի թիմ, պատկերացնում ենք, թե ինչպես է լինելու։ Ունենք գիտելիքներ, ու կարող ենք դա անել։ Բայց մենք դեռ առաջ չենք ընկնում։ Ցանկանում ենք տեսնել, թե ովքեր են առաջադրվելու։
Արդյոք ինձ տեսնո՞ւմ եմ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում․ չեմ ցանկանա պատասխանել այդ հարցին»,- ասել է Կարեն Դոխոյանը։