տուն Սպորտ Կարեն Գրիգորյանը դարձել է Santiago Masters մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանը դարձել է Santiago Masters մրցաշարի հաղթող

150
0

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը իսպանական Santiago Masters-ի ավարտից մեկ տուր առաջ վաղաժամ դարձել է մրցաշարի հաղթող:

Սանտյագո քաղաքի համանուն մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց։ Նա 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, առաջ անցավ բոլորից, և քանի որ երկրորդ տեղում ընթացող շախմատիստն ուներ 5,5 միավոր, նա հայտնվեց առաջին հորիզոնականում, գրում է Armeniasputnik.am լրատվական կայքը:Մրցաշարն ընթանում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից. այն կեզրափակվի փետրվարի 19-ին:Նշենք, որ Գրիգորյանն աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին հարյուրյակում է (91-93-րդ տեղերը):