Լոս Անջելեսում կայացավ Կարեն Բոքսյանի տեսահոլովակի պրեմիերան: Միջոցառմանը ներկա էին մի շարք հայտնի մադիկ: «Մի շարք անակնկալներ եմ պատրաստել ներկաների համար: Շատ սպասված տեսահոլովակի պրեմիերայից բացի կլինի նաեւ այլ տեսահոլովակի պրեմիերա: Շատ էի սպասում այսօրվան, որ բոլորս միասին մի լավ երեկո անցկացնենք»,- ասաց Կարենն՝ ավելացնելով՝ «Առաջին անգամ համագործակցեցի մի տաղանդավոր մարդու հետ՝ Սերժ Գաբյանի, ով տեսահոլովակի ռեժիսիորն է: Ամեն ինչ շատ լավ էր ընտրված՝ դերասանական կազմը եւ այլն: Շնորհակալ եմ եւ հպարտ, որ նման մարդկանց հետ եմ աշխատել»:
Մանրամասները` տեսանյութում: