տուն Քաղաքական Կարգի հրավիրեք ձեր գործընկերներին. պատգամավորը` ԲՀԿ-ին

Կարգի հրավիրեք ձեր գործընկերներին. պատգամավորը` ԲՀԿ-ին

291
0

Եթե ունեք պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, դաստիարակության ի սպառ բացակայություն, դիմեք մեզ: Այսօր ԱԺ-ում ասել է «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նա խոսքն ուղղված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին: «Եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության ի սպառ բացակայություն, դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ. մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, շատ մասնագետների ով կօգնի այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորը հորդորեց ԲՀԿ-ին կարգի հրավիրել այդ խմբակցության պատգամավորներին, որովհետեւ անցնում են բոլոր կարմիր գծերը: