Ճապոնիայում քայլելիս հեռախոսների օգտագործումն արգելող օրինագծի նախագիծ է ներկայացվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Սմարթֆոններից օգտվողների, ինչպես նաեւ դժբախտ պատահարների թիվն արագ աճում է։ Մենք ուզում ենք կանխել դա»,- ասել է Յամատոյի քաղաքային պաշտոնյա Մասաակի Յասումին։
Ճապոնական NTT Docomo ընկերության կատարած ուսումնասիրությունները պարզել են հետիոտնի տեսողության միջին դաշտը, մինչդեռ սմարթֆոնին նայելիս օգտագործվում է սովորաբար մեր աչքերի ընկալման միայն հինգ տոկոսը։
Ընկերությունն իրականացրել է համակարգչային մոդելավորում, թե ինչ կլինի, եթե 1500 մարդ Տոկիոյում սմարթֆոն նայելով անցնի հետիոտնային անցումով։ Արդյունքները ցույց են տվել, որ նրանց երկու երրորդն առանց միջադեպի չի կարող հասնել դիմացի մայթին. 446 բախում, 103 վրաերթ եւ 21 մարդ գցել են իրենց հեռախոսները:
Հեծանիվ քշելիս հեռախոսների օգտագործումը դժբախտ պատահարների պատճառ է դառնում նաեւ հետիոտների շրջանում: