Լուրեր են տարածվում, որ մայիսի վերջին կարանտինն ավելի կխստացնի, կլինեն նոր սահմանափակումներ:
Լուրերի իսկությունը ստուգելու համար Araratnews.am-ը զանգահարեց կառավարության լրատվական ծառայություն: «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մայիսի վերջին: Խնդրում եմ, հետեւեք պարետատան հայտարարություններին»,- հորդորեցին լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից մայիսի 14-ը հայտարարվել է արտակարգ դրություն: Մայիսի 4-ին տնտեսական որոշ սահմանափակումներ հանվել են, սակայն հանրային տրանսպորտը չի գործում:
Սոնա Դավթյան