« Հովհաննես Քոչարյանը իր հայտարարությունից հետո գրել է աշխատանքից ազատման դիմում, ինչը և արվել է», -այսօր լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատման դիմումին։
Ի պատաստասխան պատճառների մասին հնչած հարցին՝ Կարապետյանը նշեց.
«Իրեն կարող եք դիմել այդ հարցով, պարզապես ինքը գրել է դիմում և դրա հիման վրա որոշումը կայացվել է, ներկայացնել նախագահին գրություն՝ ազատման վերաբերյալ»։
Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը իր այդ հայտարարության համար նկատողություն է արել՝ խոսնակը նշեց. «Իր այդ հայտարարությանը անմիջապես հետևել է հրաժարականի դիմումը։ Նրա հետ խոսակցություն չի եղել»։
Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: