Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը 2008 թվականին եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում, այսօր պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում էր 1996 թվականի ընտրությունների կեղծմանը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե 1996 թվականից սկսած՝ բոլոր ընտրությունները կեղծվել են, և օրվա իշխանությունները պահել են իրենց պաշտոնները։ 1996 թվականի ընտրությունների արդյունքներով, որոնք չեն ընդունվել ընդդիմության կողմից, իշխանությունը պահել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Կարապետյանը նշեց, որ ինքը ծանոթ է 1996 թվականի իրադարձությունների մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին։ Նախկին դիվանագետն ասաց, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Ինչ վերաբերում է 1996 թվականի իրադարձությունների մասին իր մոտեցմանը, Կարապետյանը հրաժարվեց դրանք բարձրաձայնել՝ ասելով, որ այդ իրադարձությունների վերաբերյալ կան դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներ։