տուն Քաղաքական Հայաստան Կարանտին՝ առանց կարանտին հայտարարելու. Նիկոլ Փաշինյան

Կարանտին՝ առանց կարանտին հայտարարելու. Նիկոլ Փաշինյան

328
0

Կառավարության նիստն սկսվեց վարչապետի՝ կորոնավիրուսի թվերի բարձր ցուցանիշների ներկայացմամբ:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ գրանցվել են 335 վարակվածներ: Մահվան թվերը հասել են յոթանասունի:

Վարչապետը նշեց, որ այս իրավիճակում մենք պետք է կարողանանք ապահովել կարանտին՝ առանց կարանտին հայտարարելու:

Կառավարության ղեկավարն ասաց, որ ոստիկանությունը պետք է ավելի խիստ և զգոն աշխատանքներ տանի վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Վարչապետն ընդգծեց, որ տեսչական մարմինն էլ պետք է խստացնի վերահսկողությունը:

Հայկ Մագոյան