Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, թե կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները լավ չեն սնվում, սոված են մնում, մատնված են անտարբերության:
Տարածված լուրերի իսկությունը ճշտելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության հետ: ԱՆ-ից հերքեցին տեղեկությունը և ասացին, որ կարանտինի մեջ գտնվող 88 քաղաքացիներին պատշաճ հսկողություն և ուշադրություն է դարձվում:
Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալներով, այս պահին կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 6-ն է, կարանտինում գտնվողներինը` 88, ովքեր Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են:
Հայկ Մագոյան