Կորոնավիրուսի տարածման պայքարի շրջանակներում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` քաղաքացիները որոնք կխախտեն կառանտինի պայմանները, կենթարկվեն ամենախիստ պատժին` գնդակահարությանը: Այս մասին հայտնում է CNN-ը։
Նախագահի խոսքով` տնային կարանտինին հետևելը կենսական նշանակություն է, քանի որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ պանդեմիայի տարածումը կանխեն:
«Ավելի վատ է դառնում: Ուստի, ես ևս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին և այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանը և զինված ուժերին. եթե խնդիրներ կան և կա դեպք, երբ նրանք դիմադրում են և ձեր կյանքին վտանգ է սպառնում, գնդակահարեք նրանց»,- բորբոքված ասել է Դուտերտեն:
Ավելի ուշ, Ֆիլիպինների ազգային ոստիկանության պետը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին գնդակահարել:
Երկրի ղեկավարը հայտարարել է նաև բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության մասին, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն: