Ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համակարգերից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հակառակորդի կողմից խոցելիությունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակային դիրքերը: