Հնդկաստանից ավելի քան 500 ներգաղթյալներ են մահացել Կատարում 2012 թվականից իրականացվող շինարարություններում: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով The Guardian-ին:
Դիվանագետները հաստատել են այդ տեղեկությունը, սակայն չեն նշել, թե քանի մահ է արձանագրվել բնական պատճառներով, քանիսը` ՃՏՊ-ներից, քանիսը` աշխատավայրերում: Իրավապաշտպանները պնդում են, որ շատերը մահանում են Մունդիալ 2022-ի մարզադաշտերի շինհրապարակներում: Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Կատարի շինհրապարակներում անվտանգության պայմանների խախտման պատճառով զոհվել է 185 մարդ: