տուն Քաղաքական Միջազգային Կատակը Twitter -ում իսկական իրարանցում է առաջացրել է American Airlines-ում

Կատակը Twitter -ում իսկական իրարանցում է առաջացրել է American Airlines-ում

112
0

American.Airlines.Boeing.737-800.YUL.2009

Twitter սոցիալական կայքում արված կատակն այն մասին, որ ինքնաթիռում պատրաստվում է ահաբեկչություն, իսկական իրարանցում և խուճապ է առաջացրել American Airlines ավիաընկերությունում։ Այս մասին գրում է the New York Daily News-ը։

«Ողջույն, իմ անունն Իբրահիմ է։ Ես Աֆղանստանից եմ։ Ես «Ալ-Կաիդայի» անդամ եմ և հունիսի մեկին պատրաստվում եմ իրականացնել մի մեծ բան»,- ասվում էր Twitter-ի հաղորդագրություններից մեկում։ Այն գրել է «Սառա» անունով օգտատերը և նշել ամերիկյան American Airlines-ին։

«Սառա, մենք այս սպառնալիքները լուրջ ենք ընդունում։ Ձեր IP հասցեն և այլ տեղեկությունները փոխանցվելու են անվտանգության ծառայությանն ու ՀԴԲ-ին»,- պատսխանել էին ավիաընկերությունում։ Հետագայում օգտատերը հայտնել էր, որ ինքը 14-ամյա սպիտակամորթ աղջիկ է, իսկ հաղորդագրությունը պարզապես կատակ էր։ Այս հրապարակումն արագ տարածվել է համացանցում, սակայն երեկոյան օգտահաշիվն անհետացել է Twitter-ից։