Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտադրել է Ռուսաստանին՝ ընդդիմադիր գործիչ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին վճարել 10 հազար եվրո` օրինական համարելով նրա մասնակցությունը 2007 թվականի «Անհամաձայնության երթին»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանի որոշման համաձայն` Ռուսաստանի իշխանությունները խախտել են Կասպարովի` հանրահավաքներին մասնակցելու և ազատ արտահայտման իրավունքը: Դատարանը որոշել է, որ ոստիկանության գործողությունները եղել են անհամաչափ, քանի որ անկարգությունների վտանգը եղել է շատ ցածր:
Բացի Կասպարովից, ևս տասը հոգու գործով որոշում է կայացվել, Ռուսաստանը պետք է նրանց վճարի 50,5 հազար դոլար: