2014 թվականի օգոստոս ամսին Նորվեգիայի Տրոմսե քաղաքում տեղի կունենա ՖԻԴԵ-ի գագաթնաժողովը, որի ժամանակ կընտրվի կազմակերպության ղեկավարը։ Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, արդեն սկսվել են առաջադրումները։ Իրենց թեկնածություններն են առաջադրել ՖԻԴԵ-ի ներկայիս ղեկավար Կիրսան Իլյումժինովը, ինչպես նաև շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը։
«Հոկտեմբերի 7-ին Տալինում սկսվել է ՖԻԴԵ-ի կոնգրեսի գլխավոր ասամբլեան։ Օրվա գլխավոր իրադարձությունն է՝ Գարի Կասպարովի և Կիրսան Իլյումժինովի առաջադրումները ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում», — ասվում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքում։