Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով այսօրվա դատական նիստին Սանասարյանն ասաց՝ հնարավոր է իր դեմ ցուցմունքները գրել է Սամվել Ադյանը:
Նիստը նախագահող Դավիթ Բալայանն այսօր դատական նիստում ասել է՝ Սամվել Ադյանն դիմում է ուղարկել ԱԱԾ քննիչին եւ ասել, որ Գեւորգ Խաչատրյանի հետ առերեսումից հետո տվել է լրացուցիչ ցուցմունք, որով ընդունել է Խաչատրյանի ցուցմունքում տրված հանգամանքները:
Ըստ Սանասարյանի՝ քննիչի հետ հանդիպմանն ասել է, որ Սամվել Ադյանը չէր կարող նման ցուցմունք տալ, քանի որ դա ճիշտ չէ:
Մեղադրող դատախազն առարկեց: Ըստ նրա՝ Դավիթ Սանասարյանը պաշտոնյաների մասին չհաստատված հայտարարություն է անում: Դատախազը հավաստիացրեց՝ խախտում չկա:
Դատախազի տեղեկացմամբ՝ առաջիկայում Ադյանը եւս հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել: