տուն Uncategorized Կասկածյալը ձերբակալվել է. նոր մանրամասներ՝ 16-ամյա աղջկա սպանության գործով

Կասկածյալը ձերբակալվել է. նոր մանրամասներ՝ 16-ամյա աղջկա սպանության գործով

625
0

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը:

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել  է նա: