Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել և կից գրել. «Սիրելի ընկերներ, սա տեղական արտադրության հավի կրծքամիս է, որը գնել ենք Գյումրիի «Կինգ» սուպերմարկետից, տեսեք, թե ինչ է կատարվում, անտանելի հոտ էր գալիս, չեմ կարող անգամ բացատրել, թե էդ փրփուրն ինչ էր իրենից ներկայացնում, էդ ջուրը, որի մեջ եփեցինք, լրիվ կաթնագույն էր ու եփելու ընթացքում հա փրփրում, թափվում էր, ինչով է զբաղված առողջապահության նախարարությունը, երբ տեղական արտադրանքով մարդկանց կյանքերի ու առողջության հետ են խաղում. այս կրծքամիսը նախատեսել էինք կոտլետի համար ու փառք Աստծո, որ որոշեցինք մեկ կտորը եփել, ես ինչ որ տեղ կհասկանայի, որ տեղական արտադրանք չլիներ… տարածեք, խնդրում եմ, թող բոլորը տեսնեն, նշեմ, որ չգիտեմ, թե որ ֆիրմայի արտադրանքն է։ Պարոն Նիկոլ Փաշինյան, մենք վստահ ենք, որ դուք անտարբեր չեք անցնի և շատ խիստ կմոտենաք այս հարցին»: