Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր մեկընդմիշտ փակել է բոլոր այն խոսակցությունները, որոնց համաձայն Իկեր Կասիլյասը լքելու է արքայական ակումբը:
«Կասիլյասը մեր թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստներից է: Նա հանդես է գալիս մեր ակումբում 9 տարեկանից, և որքան գիտեմ` ցանկանում է կարիերան ավարտել այստեղ:
Նա մնում է«Ռեալում», քանի որ ունի պայմանագիր, որով նրա հրաժարադրամի գումարը կազմում է 150 մլն եվրո: Ընդհանուր առմամբ, մենք չենք ցանկանում բաժանվել մեր ֆուտբոլիստներից: Դի Մարիան, Բենզեման և Խեդիրան վաճառքի ենթակա չեն: Ինչ վերաբերում է Ագուերոյին և Պոգբային, ապա կարծում եմ, որ նրանք դժվար թե հայտնվեն մեր թիմում»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն: