Մադրիդի «Ռեալի» դարպասապահը Իսպանիայի բոլոր մրցաշարերում «չոր» սերիայի ռեկորդ է սահմանել։ Նրա սերիան տևել է 952 րոպե, ինչը 28 րոպեով ավելին է «Ատլետիկոյի» նախկին դարպասապահ Աբել Ռեսինոյի ռեկորդից։
Սերիան մեկնարկել է անցած տարվա նոյեմբերին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» հետ հանդիպումից։ Այն ժամանակվանից Կասիլյասը պաշտոնական խաղերում գնդակ բաց չէր թողել։ Սերիան ընդհատել է «Շալկե 04»-ի հարձակվող Կլաս Յան Հուտելարը, ով խաղի վերջին րոպեին կարողացել է գրավել իսպանացու պաշտպանած դարպասը։ Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» 6։1 հաշվով ջախջախել է «Շալկեին»։