Երկու օրով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 90 և 94 մանկապարտեզների և Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզի գործունեությունը:
Ինչպես հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, իրականացված ստուգայցերի ընթացքում այս մանկապարտեզներում հայտնաբերվել են հակահամաճարակային կանոնների պահպանման մի շարք խախտումներ, մասնավորապես`
—երեք մանկապարտեզներն էլ ապահովված չեն եղել հոսող տաք ջրով,
—արձանագրվել է սպասքի լվացման հաստատված կանոնների պահպանման թերացում,
—մանկապարտեզներից մեկում խմբերի սանհանգույցներում աղբամաններ չեն եղել: