Մարզի քաղաքներում, մասնավորապես, Գորիսում, Կապանում, համատարած մշտադիտարկումների արդյունքով կասեցվել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Կանոնները խախտած ընկերությունների ցանկը՝ https://www.gov.am/files/docs/4064.pdf հասցեով։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումները ներկայացվում են ՀՀ պարետին եւ գործունեության ժամանակավոր արգելքի հիմք դառնում։
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելուն ուղղված` պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում վարչական տույժերը խստացվում են։