ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) այսօր պարետի որոշմամբ կասեցրել է «Արարատ Ցեմենտ» ՓԲԸ-ի գրասենյակային հատվածի, «ՀԷՑ»-ի Էջմիածնի շրջանային էլցանցի, «Նոր Զովք» սուպերմարկետի ցանց մասնաճյուղի, մարզերի եւ մայրաքաղաքի շուրջ 3 տասնյակ տնտեսավարողի աշխատանքը:
Այս մասին տեղեակցրել է ԱԱՏՄ-ն և նշել, որ պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով իրականացվող տեսչական ստուգումների արդյունքում պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։
Արդեն երկրորդ օրն է ԱԱՏՄ տեսուչներն ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Առանձնակի ուշադրություն է դարձվում այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում «թեժ գծով»։
Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսներիոչպատշաճախտահանումը, աշխատակիցներիկողմիցդիմակիոչ ճիշտ կրելը, ջերմաչափման տնտեսավարող ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:
Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին: