«Կառուցել կամուրջներ» միջազգային ծրագրի շրջանակներում կանցկացվի փառատոնին մասնակցելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2020թ:
Փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 9-12, 2020թ, իսկ Գալա համերգ` հոկտեմբերի 9-ին:
Ուղարկեք ձեր վիդեո/աուդիո հոլովակը և կմասնակցեք գալա համերգին, եթե ձեր համարը ներառական է ու որակյալ, տևում է մինչև 5 րոպե, մասնակիցների տարիքը 17+ է։
Թատերական Լաբորատորիա՝ հոկտեմբերի 10-12:
Ընտրե՛ք 10 աշխատանքային խմբերից մեկը՝ Թատերական արվեստ, Հայկական պար, Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենտալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն, Խոհանոց, և Հոկտեմբերի 12-ին կմասնակցեք Հ․ Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը, ցուցահանդես վաճառքին և եզրափակիչ հյուրասիրությանը։
Հայտերը կարող եք ուղարկել այս հասցեներով`
[email protected]
[email protected]
[email protected]
Հայտաձևը կարող եք ներբեռնել մեր կայքից` http://mayri.am/festival/: