տուն Տնտեսական Կառավարությունը KfW-ից կներգրավի 30 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և վարկային միջոցներ

Կառավարությունը KfW-ից կներգրավի 30 մլն եվրո ֆինանսական օժանդակություն և վարկային միջոցներ

137
0

Հայաստանի Հանրապետության  և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել 2016թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:  Համաձյանագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 2-ի նիստի օրակարգում:   

Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և  ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝

  • «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
  • «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
  • «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
  • Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
  • «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here