տուն Տնտեսական Կառավարությունը 115.6 միլիոն դրամ կտա «Գազպրոմ Արմենիային»

Կառավարությունը 115.6 միլիոն դրամ կտա «Գազպրոմ Արմենիային»

221
0

գազ

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում որոշում է կայացվելու մոտ 115.7 միլիոն դրամով փոխատուցել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2013-ի ապրիլի 1-ից հուլիսի 6-ը ընկած հատվածում անապահով ընտանքիների կողմից ծախսված գազի սուբսիդավորման ծրագրի շրջանակում: «1000 խոր. մետրի համար` 32,0 հազ. դրամ կազմող գների տարբերության գումարը (յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով՝ 75 խոր. մետր գազի համար) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պետք է փոխհատուցվի ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: