Կառավարության վաղվա նիստում երկարաձգվելու է «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը:
««Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թվականի արտահանում «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով շշերի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա` «Ռոկիտնովսկի ստեկոլնի զավոդ» ընկերությունում տարաների արտադրանք կազմակերպելու և «Երևանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար: Համաձայն մաքսային ընթացակարգերի` կաղապարներն արտահանվել են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով մեկ տարի ժամկետով:
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն ներկայումս պատվիրել է նմանատիպ կաղապարներ և նշված տարաներն արտադրվում են տեղական ընկերությունում, սակայն հետագայում տարաների մատակարարման հարցում ընդհատումները բացառելու նպատակով` ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների համապատասխան մաքսային ժամկետը ևս մեկ տարով: ՀՀ կառավարության կողմից բավարարվել է ընկերության խնդրանքը և ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N353-Ա որոշմամբ` արտահնված ապրանքների համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետը երկարձգվել է մինչև 2014 թվականի ապրիլի 5-ը:
Ներկայումս, նույն պատճառով անհրաժեշտություն է առաջացել ապրանքների արտահանման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով, որի նպատակով ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ: