տուն Լուրեր Կառավարությունը տոտալ ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա՝ այս օրինագիծը անցկացնելու համար.Նաիրա Զոհրաբյան

Կառավարությունը տոտալ ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա՝ այս օրինագիծը անցկացնելու համար.Նաիրա Զոհրաբյան

260
0

Naira-Zohrabyan

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ կարգով քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը:

Հարցը ԱԺ քննարկմանն են ներկայացրել ԱԺ Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները՝ 49 ստորագրություններով: Այս չորս խմբակցությունները մշակել և ԱԺ են ներկայացրել կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագիծ, որը քննարկվում է և որին այս չորս խմբակցությունները կողմ են քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու այս համակարգի ներդումը մեկ տարով հետաձգելու նախագծին:

ԲՀԿ խմբակցության անունից խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այս կառավարությունը կարող է գնալ նման բարեփոխումների, որին հասարակությունը վստահում է: Նա նշել է, որ կենսաթոշակային կամավոր բաղադրիչի ներդրման պայմաններում հայտնի դարձավ, որ ոչ ոք չի ցանկանում օգտվել այդ բարեփոխումից, քանի որ վստահությունը բացակայելու է:
Պատգամավորը նշել է, որ ԲՀԿ-ն կողմ է քվերակելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով հետաձգել նախագիծը և կազմակերպել լուրջ քննարկոմներ: Նման օրենքի կիրառումը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հղի է լինելու կործանարար հետևանքներով: Նա նաև նշել է, որ կառավարությունը տոտալ ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա՝ այս օրինագիծը անցկացնելու համար:

Տոտալ ճնշման վերաբերյալ արտահայտությունը զայրացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ ոք չի ասել, որ կառավարության կողմից տոտալ ճնշումներ կան մեզ վրա, եթե ձեզ վրա կա, դա ուրիշ հարց»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ իրենք դեմ չեն  կենսաթոշակային բարեփոխումներին, այլ դեմ են պարտադիր կուտակային համակարգին:

Այն դեպքում, երբ երկրում մեծ թվով գործազրուկներ կան, իսկ աղքատության մակարդակը բարձր է, ըստ Մինասյանի, նման բեռ չի կարելի դնել մեր քաղաքացիների վրա: «Էս մարդկանց մենք ասում ենք՝ դուք այլևս Հայաստանում անելիք չունեք, հեռացեք Հայաստանից: Մի՞թե սա ենք մենք ուզում»,- հարցրել է արեց Արծվիկ Մինասյանը:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here