տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունը տնտեսական ճգնաժամի չեզոքացման նոր ծրագիր ընդունեց

Կառավարությունը տնտեսական ճգնաժամի չեզոքացման նոր ծրագիր ընդունեց

523
0

Կառավարությունում օրակարգը հաստատելուց հետո, ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց համաճարակի նոր տվյալները:

Վարչապետն ասաց, որ կա օրական հազար թեստ անելու հնարավորություն:

Ապա անցան օրակարգին: Քննարկվեց կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման 11-րդ միջոցառումը: Շահառու են բոլոր այն բաժանորդները, ում գազի ծախսը փետրվար ամսին չի գերազանցել 10000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը՝ 5000 դրամը:

Կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամը չեզոքացնելու հերթական ծրագրով կառավարությունը պարտավորվում է վճարել այս փաթեթով նախատեսված շահառուների կոմունալ վճարների 50 տոկոսը: