տուն Լուրեր Կառավարությունը ուրբաթ կեսգիշերին նախագծեր է բերում ԱԺ. Նաիրա Զոհրաբյան

Կառավարությունը ուրբաթ կեսգիշերին նախագծեր է բերում ԱԺ. Նաիրա Զոհրաբյան

217
0

Nara44-e1349096751473

Այսօր Ազգային Ժողովում սկսված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված մի քանի օրինագծեր:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված եւ հապճեպ ԱԺ ներկայացված այդ օրինագծերի քվեարկությանը:

«Մենք նման նախագծերի քվեարկություններին չենք մասնակցում, որոնք անհարգալից վերաբերմունք են դրսեւորում խորհրդարանի հանդեպ, եւ կառավարությունն ուրբաթ կեսգիշերին բերում է ԱԺ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ հաջորդ տարվա հունվարից, կառավարությունը դարձյալ հարկահավաքությամբ է զբաղվելու:

Անդրադառնալով կենսաչափական անձնագրերի հարցինˋ Փոստանջյանը նշեց.

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ, ըստ որի, հունվարի 1-ից 100 հազար քաղաքացիներ պետք է 30 հազար դրամ ծախսեն՝ նոր կենսաչափական անձանագիր եւ նույնականացման քարտ ձեռք բերելու համար: Մենք դեմ ենք քվեարկելու այս օրինագծին»:

Քվեարկությունից հետո խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ շնորհավորելով հայ հանրությանը, դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here