տուն Տնտեսական Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար

Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար

123
0

gavaraget (3)

Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ: 2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում:

Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքները մեղմելու և սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումը սկսած 2007 թվականից դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը: Սույն որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: