Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մինչ կառավարության նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք՝ 2016 թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը սանձազերծեց քառօրյա պատերազմ Արցախի Հանրապետության դեմ, բայց հաջողության չհասավ: Ռազմական բուն գործողությունները տեւեցին 4 օր, սակայն մինչեւ ապրիլի 7-ը Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ իրականացրեց: