տուն Լուրեր Կառավարությունը հավանություն տվեց ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքին

Կառավարությունը հավանություն տվեց ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքին

232
0

1-HH-karav

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվող «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին: «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի  համաձայն՝ մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը»,- նշել է Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիվ Իսայանըշ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here