տուն Տնտեսական Կառավարությունը հավանել է ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությունը

Կառավարությունը հավանել է ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությունը

293
0

1378126850,8912Վաղվա նիստում կառավարությունը դրական եզրակացություն է տալու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայխնայբանկ»ում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

 

«Նախագծով առաջարկվող՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակականությունը համահունչ է կառավարության՝ սոցիալական ոլորտում որդեգրած քաղաքականությանը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում»,- ասված է կառավարության եզրակացության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here