Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հաստատվեց 2014թ. պետական բյուջեն: Բյուջեի եկամուտները նախատեսված են 1 տրլն, 127 մլրդ, 400 մլն, իսկ ծախսերը` 1 տրլն, 237 մլրդ, 900 մլն դրամի չափով: Դեֆիցիտը 110 մլրդ 500 մլն դրամ է, կամ ՀՆԱ-ի 2.3%-ը:
2014թ համար տնտեսական աճ նախատեսվում է 5.2%-ի չափով: Անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 4 տլրիլիոն, 723 մլրդ, 700 մլն դրամ է կանխատեսված:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի խոսքով` ծախսերի հիմնական մասը սոցիալական բնագավառին են ուղղված` 45.6%-ը: Պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը բաժին է ընկնելու բյուջեի ընդհանուր ծախսերի 21.1%-ը, տնտեսության ճյուղերին` 11.7%-ը, դոտացիաներին` 3.3%-ը: