Կառավարությունը հաստատեց օրակարգը: Չզեկուցվող հարցերի փաթեթի հաստատումից հետո կառավարությունն անցավ զեկուցվող հարցերին:
Կառավարությունը քննարկեց պետական գույքն օտարելու մասին նախագիծը: Զեկուցում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառակուսի մետր մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով»,- ասաց նախարարը:
Կառավարությունը հաստատեց առաջարկությունը:
Հայկ Մագոյան