տուն Քաղաքական Հայաստան Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու ևս մեկ ծրագիր

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու ևս մեկ ծրագիր

255
0

Կառավարությունում օրակարգը հաստատելուց հետո քննարկվում են զեկուցվող հարցերը`կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ հերթական ծրագիրը:

Զեկուցման խոսքով հանդես եկավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն ասաց, որ քննարկվող միջոցառումը թվով 10-րդն է կորոնավիրուսի տնտեսական չեզոքացման առումով: Միկրոձեռնարկատերերն ընդգրկված են այս ծրագրում: Կան թիրախավորված երեք խումբ անձինք` ընտանեկան ձեռնարկատիրության անձինք, անհատ ձեռնարկատիրություն չհանդիսացող անձինք և այն անձինք, որոնք չեն հանդիասացել անհատ ձեռնարկատիրություն չհանդիսացող օբեկտ:

ՊԵԿ նախագահն ասաց, որ այս շահառուներն ունեն աջակցության կարիք: ՊԵԿ-ը խրախուսում է իրենց կողմից պատշաճ փաստաթղթավորումն ամբողջական, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների նոր սերնդի մեքենաներ սահմանված կարգով չունեցող կամ պարտադիր չլինելու առնչություններով տնտեսվարողներին: Այս միջոցառմանը չեն կարող մասնակցել երկու աշխատող ունեցող տնտեսվարողները:

Վարչապետն ասաց, որ այս տնտեսական աջակցության ծրագրով այն տնտեսվարողները, որոնք հսկիչ-դրամարկղային կտրոն չեն խփել, աջակցություն չեն ստանա: Մենք խրախուսելու ենք այն տնտեսվարողներին, որոնք տնտեսական աշխատանքում բարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերել:

Ընդունված ծրագիրը կառավարությունը հաստատեց: Այսպիսով՝ համաճարակային տնտեսական աջակցության ծրագրերի թիվը հասավ 10-ի:

Հայկ Մագոյան