Կառավարությունն այսօր քննարկեց և հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին հարցին:
ԶԵկուցում էր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Էկոնոմիակայի նախարարն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշնանցան ցորենի արտադրությունը այն մարզերում, որտեղ կատարվում է ցորենի ցանկ վիճակագրական տվյալները արտադրողականության առումով ցածր են:
Ըստ նախարարի սրա պատճառը սերմացուի վատ որակն է, քանի որ գյուղացիները պահում են բերքի մի մասը և հաջորդ տարի կրկին ցանում են:
Սա էլ բերում է վատ բերքի: Եվ այս գործընթացին պետք է խառնվեր կառավարությունը`ելքեր գտնելով որակյալ սերմեր ձեռք բերելու առնչությամբ:
Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված, կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա, կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։
Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։
Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
Վարչապետն էլ արձանագրեց, որ կառավարությունը սերմ չի տալիս, բայց ֆինանսավորում է սերն ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ծրագիրը մշտական չի լինելու:
Այս պրոցեսով կառավարությունն ասում է, որ ֆինանսական միջոցների ներդրման արդյուքում կարող է որակյալ սերմ ձեռք բերել և գյուղացիական տնտեսություններին բերել մի ցիկլի, որ սրանից հետո գյուղացիները առաջացած բյուջեի մի մասը հատկացնեն սերմ գնելու համար:
Կառավարությունը հաստատեց էկոնոմիկայի նախարարության այս առաջարկությունը:
Հայկ Մագոյան