տուն Քաղաքական Կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն

Կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն

692
0

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ՀՀ-ում մարտի 16-ին՝ ժամը 17:00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 9:00-ը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 120-րդ հոդվածը, հայտարարել արտակարգ դրություն:

Բադասյանը հիմնավորեց՝ այս ամենն արվում է բնակչության պաշտպանության, առողջության եւ վարակի տարածումը կանխելու համար:

Կստեղծվի պարեկատուն, որը, ըստ Բադասյանի, կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: