Կառավարության հինգշաբթի օրվա նիստում թույլատրվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Թալին քաղաքի Սպանդարյան փողոց 2/6 հասցեում գտնվող` 73.4 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն օտարել մրցույթով: Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 3 միլիոն, 120 հազար դրամ է: